суббота, 1 апреля 2017 г.

ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ

Քառօրյա պատերազմի տարին լրացավ, 
Ծիծաղի օրը սգո օր դարձավ , 
Ամեն երիտասարդ երազանք ուներ 
Սիրած աղջիկ, նպատակ,  պատիվ ուներ : 

Պատիվ ուներ դրա համար գնաց, 
Երազանքները անկատար մնաց , 
Շատ մայրեր չտեսան որդու հետ գալը , 
Ստացան միայն ոսկե մեդալը: 

ՈՒ՞մ է  պետք ոսկե մեդալը 
Եթե չկա որդու հետ գալը , 
Տխուր են նրանք՝ որդի են կորցրել , 
Նաև հպարտ, որ հերոս են ծնել : 

Տանը թողնելով թանկ ծնողներին , 
Սիրած կնոջը, քույր-եղբայրներն , 
Դեմ ելան թշնամուն իրար միացան , 
Եվ շատերն այդ ժամ անմահացան: 

Աստվա՛ծ իմ Հային ինչու՞ այսքան ցավ, 
Մոր սիրտը կարոտին ինչպես դիմացավ 
Քառօրյա պատերազմի տարին լրացավ, 
Ծիծաղի օրը սգո օր դարձավ:
            Հեղինակ` Syuzi Eremyan