воскресенье, 22 января 2017 г.

Annie Leibovitz

 Բազում լուսանկարիչների աշխատանքներ տեսա սակայն ինձ գրավեց Annie Leibovitz-ի նկարները:















 Քանի որ մնացած նկարիչների համեմատ նրա աշխատանքը ավելի պարզ է և հստակ: Նկարներում հիմնակամում բնություն է  որը նույնպես ես շատ եմ սիրում:
  (նկարը նկարած է միջին պլանով)


 Annie Leibovitz ծնվել է 1949  հոկտեմբերի 2-ին: Ամերիկացի լուսանկարիչ է, որը ունի նաև բազում դիմանկարներ: (նկարը նկարած է խոշոր պլանով)


Իսկ այս նկարը, որը ինձ ամենաշատն է դուր եկել նկարած է ընդհանուր պլանով:


 Այս նկարի մեջ ինձ գրավել է արտապատկերումը, որը նույնպես ընդհանուր պլանով է նկարած:
                                                                     
                                                        

пятница, 20 января 2017 г.

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Հայ լինելը պատիվ է, իսկ զինվոր, այն էլ <հայ> հպարտություն:

Զինվոր... երբ գիտես,որ ընտանիքդ գլուխը հանգիստ դնում է բարձին, իմանալով որ պաշտպան ունի:

Զինվոր...երբ զգում ես մահվան շունչը, դեմ առ դեմ կանգնում թշնամու,առաջ բայց դու չես վախենում ` արի ես, քաջ, չէ որ քո մեջ հոում է հայի արյունը:

Ես լինելով Հայուհի հպարտանում եմ ամեն մի հայ զինվորով, որ թողնում է ընտանիքն ու գնում պաշտպանելու մի ամբողջ ազգ , որը զգում է նրանց կարիքը:

Իսկ Հայ մայրե~րը. Մենակ Աստված գիտի թէ ինչ են զգում նրանք այդ երկու տարվա ընթացքում, օրվա մեջ քանի անգամ են աղոթում և Աստված կանչում:

Շատ ու շատ անքուն մայրեր
Նստած աղոթք են անում,
Գիշեր ու զօր դուրս նայելով
Զինվոր բալին են սպասում:

Տա Աստված, որ ամեն մի զինվոր հայրենիքին ծառայելուց հետո պատվով վերադառնա տուն ու շենացնի իր օջախը, իսկ ծնողները հպարտությամբ դիմավորեն իրենց հերոսներին:

Տե՛ր խնդրում եմ պահիր նրանց,
Տես մայրերի աչքերը թաց,
Ամեն զինվոր իր տան լույսն է,
Աստված էլ մեր հույսն ու լույսն է:

Երազանքներիցս մեկն այն է,  որ 2017 թվականին մեր հայրենիքի վրա թևածի խաղաղությունը` էլ ոչ մի մայր չկորցնի իր զավակին, քույրը`  եղբորը, սիրած աղջիկը իր սիրելիին և թող Եռաբլուրում նոր շիրիմներ չավելանան:
   Ոչ մի որդի չորբանա,
   Եվ ոչ մի կին չայրիանա,
   Ամեն զինվոր առողջ հետ գա,
  Հայաստանս թող շենանա:
      հեղինակ՝ Սյուզի Երեմյան

воскресенье, 15 января 2017 г.

ԴԱՐԻ ԽՆԴԻՐ


21-րդ դարում մարդիկ մոռացել են տաս տարի առաջ խաղացած խաղերը ` վազել-բռնոցի, պահմտոցի, գետնից բարձր...
 Իսկ հիմա մեծից փոքրի ձեռքը հեռախոս է, պլանշետ կամ IPAD: Ոչ մեկին հետաքրքիր չէ դրսի խաղերը, քանի, որ նույն խաղերը նույն խմբով նրանք խաղում են համակարգիչներով: Նույնիսկ այն դեպքում, երբ կտրվելով համակարգչից հավաքվում են ընկերներով` թեման նույն ինքը համակարգիչն է, ինտերնետը, facebook-ն ու like-երը: Ցավն այն է, որ ծնողները արգելելով երեխաներին նրանք էլ նույն բանն են անում:

 

Ինձ թվում է հիմա, բացառությամբ քչերի, ոչ ոք չի կարող հրաժարվել ինտերնետից կամ համակարգչից, քանի որ դրանցից առաջացած կախվածությունը շատ հիվանդագին է, գրեթե անբուժելի: Հիմա շատ քչերը ինտերնետը կարող են օգտագործել միայն գործերի համար: Մարդու օրը օր չի լինի եթե նա օրվա ընթացքում մի քանի անգամ newsfeed-ը չիջեցնի մինչև հատակ, չստուգի e-mail-ը և չլայքի ընկերուհու նկարները: Եվ սա արդեն շատ լուրջ կախվածություն է, որն էլ կարող է համարվել 21-րդ դարի գլխավոր խնդիրներից մեկը:

  Բոլորս էլ իմանալով համակարգչի բացասական կողմերը ոչ մի քայլ չենք ձեռնարկում, որ հրաժարվենք կամ գոնե չափավոր օգտագործենք: Սույն թվականի Հունվարի 13-ին Ախալքալաքի Մշակույթի տան աշխատողները կազմակերպել էին տիկնիկային թատրոն` «Պույ-պույ մկնիկը»: Սակայն այն տեղի չունեցավ, քանի որ չկային փոքրիկ դիտորդներ: Լսել եմ մի քանի կարծիքներ, նրանցից մեկը ասում է`-«Ինչ տի ընեմ պույ պույ մկնիկը, աշելոր ուզեմ ինտերնետովա կաշեմ»:

  Երեխաները նույնիսկ չեն ուզում տանից ընդհամենը մի ժամով դուրս գալ և կտրվել համակարգչային խաղերից: Ես ինքս քննադատելով երեխաներին այս թեման գրել եմ ոչ թե սպիտակ թղթեր սևացնելով, այլ իմ հեռախոսով, ես ինքս չեմ կարող կտրվել և կարծես մոտս կախվածություն է:
 Ուզում եմ, որ ծնողներիս պատմած ուրախ մանկությունը հետ վերադառնա , որ բակում թռվռան ու խաղան երեխաները, իսկ հեռախոսները օգտագործեն միայն զանգեր ուղարկելու և ստանալու համար:
 

Սյուզի Երեմյան