воскресенье, 15 января 2017 г.

ԴԱՐԻ ԽՆԴԻՐ


21-րդ դարում մարդիկ մոռացել են տաս տարի առաջ խաղացած խաղերը ` վազել-բռնոցի, պահմտոցի, գետնից բարձր...
 Իսկ հիմա մեծից փոքրի ձեռքը հեռախոս է, պլանշետ կամ IPAD: Ոչ մեկին հետաքրքիր չէ դրսի խաղերը, քանի, որ նույն խաղերը նույն խմբով նրանք խաղում են համակարգիչներով: Նույնիսկ այն դեպքում, երբ կտրվելով համակարգչից հավաքվում են ընկերներով` թեման նույն ինքը համակարգիչն է, ինտերնետը, facebook-ն ու like-երը: Ցավն այն է, որ ծնողները արգելելով երեխաներին նրանք էլ նույն բանն են անում:

 

Ինձ թվում է հիմա, բացառությամբ քչերի, ոչ ոք չի կարող հրաժարվել ինտերնետից կամ համակարգչից, քանի որ դրանցից առաջացած կախվածությունը շատ հիվանդագին է, գրեթե անբուժելի: Հիմա շատ քչերը ինտերնետը կարող են օգտագործել միայն գործերի համար: Մարդու օրը օր չի լինի եթե նա օրվա ընթացքում մի քանի անգամ newsfeed-ը չիջեցնի մինչև հատակ, չստուգի e-mail-ը և չլայքի ընկերուհու նկարները: Եվ սա արդեն շատ լուրջ կախվածություն է, որն էլ կարող է համարվել 21-րդ դարի գլխավոր խնդիրներից մեկը:

  Բոլորս էլ իմանալով համակարգչի բացասական կողմերը ոչ մի քայլ չենք ձեռնարկում, որ հրաժարվենք կամ գոնե չափավոր օգտագործենք: Սույն թվականի Հունվարի 13-ին Ախալքալաքի Մշակույթի տան աշխատողները կազմակերպել էին տիկնիկային թատրոն` «Պույ-պույ մկնիկը»: Սակայն այն տեղի չունեցավ, քանի որ չկային փոքրիկ դիտորդներ: Լսել եմ մի քանի կարծիքներ, նրանցից մեկը ասում է`-«Ինչ տի ընեմ պույ պույ մկնիկը, աշելոր ուզեմ ինտերնետովա կաշեմ»:

  Երեխաները նույնիսկ չեն ուզում տանից ընդհամենը մի ժամով դուրս գալ և կտրվել համակարգչային խաղերից: Ես ինքս քննադատելով երեխաներին այս թեման գրել եմ ոչ թե սպիտակ թղթեր սևացնելով, այլ իմ հեռախոսով, ես ինքս չեմ կարող կտրվել և կարծես մոտս կախվածություն է:
 Ուզում եմ, որ ծնողներիս պատմած ուրախ մանկությունը հետ վերադառնա , որ բակում թռվռան ու խաղան երեխաները, իսկ հեռախոսները օգտագործեն միայն զանգեր ուղարկելու և ստանալու համար:
 

Սյուզի Երեմյան

Комментариев нет:

Отправить комментарий