пятница, 20 января 2017 г.

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Հայ լինելը պատիվ է, իսկ զինվոր, այն էլ <հայ> հպարտություն:

Զինվոր... երբ գիտես,որ ընտանիքդ գլուխը հանգիստ դնում է բարձին, իմանալով որ պաշտպան ունի:

Զինվոր...երբ զգում ես մահվան շունչը, դեմ առ դեմ կանգնում թշնամու,առաջ բայց դու չես վախենում ` արի ես, քաջ, չէ որ քո մեջ հոում է հայի արյունը:

Ես լինելով Հայուհի հպարտանում եմ ամեն մի հայ զինվորով, որ թողնում է ընտանիքն ու գնում պաշտպանելու մի ամբողջ ազգ , որը զգում է նրանց կարիքը:

Իսկ Հայ մայրե~րը. Մենակ Աստված գիտի թէ ինչ են զգում նրանք այդ երկու տարվա ընթացքում, օրվա մեջ քանի անգամ են աղոթում և Աստված կանչում:

Շատ ու շատ անքուն մայրեր
Նստած աղոթք են անում,
Գիշեր ու զօր դուրս նայելով
Զինվոր բալին են սպասում:

Տա Աստված, որ ամեն մի զինվոր հայրենիքին ծառայելուց հետո պատվով վերադառնա տուն ու շենացնի իր օջախը, իսկ ծնողները հպարտությամբ դիմավորեն իրենց հերոսներին:

Տե՛ր խնդրում եմ պահիր նրանց,
Տես մայրերի աչքերը թաց,
Ամեն զինվոր իր տան լույսն է,
Աստված էլ մեր հույսն ու լույսն է:

Երազանքներիցս մեկն այն է,  որ 2017 թվականին մեր հայրենիքի վրա թևածի խաղաղությունը` էլ ոչ մի մայր չկորցնի իր զավակին, քույրը`  եղբորը, սիրած աղջիկը իր սիրելիին և թող Եռաբլուրում նոր շիրիմներ չավելանան:
   Ոչ մի որդի չորբանա,
   Եվ ոչ մի կին չայրիանա,
   Ամեն զինվոր առողջ հետ գա,
  Հայաստանս թող շենանա:
      հեղինակ՝ Սյուզի Երեմյան

Комментариев нет:

Отправить комментарий